Սամվել Մայրապետյանին առաջադրված մեղադրանքը hայտնի է
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը:
Ինչպես հայտնեց Tert.am-ի հետ զրույցում Սամվել Մայրապետյանի պաշտպաններից Կարեն Բատիկյանը, նրա պաշտպանյալը մեղադրվում է կաշառքի օժանդակության մեջ:
«Դատարանում քննվում է ներկայացված Մայրապետյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը, քիչ անց դատական նիստը կվերսկսվի: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-311 հոդվածով՝ կաշառքի օժանդակություն»,-ասել է Բատիկյանը:
Նա հայտնեց, որ Մայրապետյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն հոկտեմբերի 6-ին ձերբակալել էր գործարար Սամվել Մայրապետյանին: