ՀՔԾ-ն հաստատում է` Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է
Հատուկ քննչական ծառայությունը հաստատում է գործարար Սամվել Մայրապետյանին ձերբակալելու մասին տեղեկատվությունը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրել են ՀՔԾ լրատվական ծառայությունից:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ երեկ շրջանառվում էին լուրեր, որ ՀՔԾ-ն ձերբակալել է գործարար Սամվել Մայրապետյանին:
Սամվել Մայրապետյանը հանդիսանում է Հ2-ի սեփականատերը, ինչպես նաև՝ «Տոյոտա Երևանի» նախագահն է: Երևանի կենտրոնում զբաղված էր էլիտար շենքերի, այդ թվում` Հյուսիսային պողոտայի մի հատվածի կառուցմամբ: Աբովյան 8 հասցեում գտնվող շենքը ևս պատկանում է Մայրապետյանին:
Հիշեցնենք, որ Մայրապետյանը 2015 թվականին դիմել է դատարան՝ Տերյան 23, 25 և Լալայանց 37 շենքերի բնակիչներին իրենց բնակարաններից հանելու համար: