Օրվա լրահոս

Ուրախ եմ, որ ձեզ տեսնում եմ այսպիսի բարձր տրամադրությամբ: Էջմիածնում՝ քաղաքի 2703 ամյակին նվիրված միջոցառմանը, իր ելույթն այսպես սկսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու շարունակեց, այսօր Էջմիածնի քաղաքացուն որևէ մեկը չի կարող ասել, որ ՙաչքիդ վերևը ունք կա՚, որովհետև էջմիածինցին ազատ է, անկախ է և հզոր է՚: Վարչապետի խոսքով՝ էջմիածինցիներն ամենաշատը գիտեն ազատության գինը: ՙԵս հույս ունեմ, որ դուք տեր կկանգնեք ձեր ազատությանն ու իրավունքներին, այլևս թույլ չենք տա, որ ոչ միայն Էջմիածնում, այլ նաև Հայաստանում ի հայտ գան բդեշխներ, ովքեր պետք է որոշեն, թե դուք ինչպես պետք է ապրեք, որտեղով պետք է քայլեք, ինչպես պետք է ընտրեք, ում պետք է ընտրեք: Սրանից հետո դա դուք և միայն դուք եք որոշում՚,- ասել է նա: Վարչապետը հոգևոր մայրաքաղաքում հայտարարեց, որ որևէ մեկը չի կարող իր հայրենիքում թշնամի համարվել: ՙԲայց այս ամենը չի նշանակում, որ Հայաստանում կարող է լինել ամենաթողություն և ապօրինություն պետություն: Բոլոր նրանք, ովքեր կփորձեն արհամարհել օրենքը, իրավունքը, արհամարհել ժողովրդի կարծիքը, արհամարհել ժողովրդի պահանջը, կհայտնվեն պատմության աղբանոցում՚,- ասաց նա՝ նկատելով, որ ցավում է, որ որոշ ուժեր այնուամենայնիվ ընտրեն են այդ ճանապարհը: ՙՍիրելի՛ եղբայրներ և քույրեր, ե՛տ կանգնեք այդ ճանապարհից՚,- կոչ արեց նա, հետո նկատեց, որ ի վերջո ժողովրդի ասածը կարող է նրանց վերաբերել՝ ով ինչ անի, իրեն կանի: ՙԱյսօր շատ են բողոքում, թե ՀՀ-ում բռնապետություն է հաստատվում, ոմանք շաբաթը մի քանի անգամ գնում են բրյուսելներ, վաշինգտոններ, բայց ՀՀ-ում որևէ մեկը չի կարող բռնապետություն հաստատել: Չի կարող, ով ուզում է լինի: Անկախ նրանից՝ կուզի, թե ոչ: Եթե որևէ մեկի մտքով անցնի ՀՀ-ում բռնապետություն հաստատել, նա կհայտնի ոչ միայն պատմության, այլ նաև ՙՍանիթեքի՚ աղբանոցում՚,- ասել է վարչապետը:

Վերջին նորություններ