Զինվորական նոր կոշիկներ են փորձարկվում. ՊՆ մամուլի խոսնակ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հայկական բանակի համար զինվորական նոր կոշիկներ են փորձարկվում:
«Փորձարկում ենք այսպիսի կոշիկներ մեր զորքի համար», - գրել է ՊՆ մամուլի քարտուղարը՝ կից ներկայացնելով նաև լուսանկարներ:
Նշենք, որ զինվորների կողմից շատ բողոքներ կամ դժգոհություններ էին հնչում բանակային կոշիկների որակի վերաբերյալ: Դեռևս նախորդ տարի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն էր հայտարարել, որ հայկական բանակի համար նոր կոշիկներ են արտադրվելու, որոնք, ըստ նրա, բրենդ են լինելու:
Նա խոստովանել էր, որ անձամբ փորձարկել էր բանակային կոշիկները և համոզվել, որ բարդ է նույնիսկ մի քանի ժամ այդ կոշիկների մեջ անընդմեջ քայլելը: