Օրվա լրահոս

Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի հայցադիմումը, որն օրեր առաջ դատարանը չէր ընդունել ու վերադարձրել էր, այսօր դարձյալ մուտքագրվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը։ «Նախևառաջ հարկ է նշել, որ հայցադիմումի վերադարձման պատճառները եղել են զուտ տեխնիկական, որոնք պատշաճ կարգով շտկվել են, և հայցադիմումը նորից մուտքագրվել է դատարան»,- ասաց նա՝ անդրադառնալով առաջին հայցադիմումը վերադարձնելու որոշմանը։ Ալավերդյանն ընդգծեց, որ հայցադիմումի բովանդակությունը և հայցապահանջը մնացել են անփոփոխ` պարտավորեցնել պատասխանողին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տվյալները: Հիշեցնենք` սեպտեմբերի 20-ին Սեդրակ Քոչարյանը հայց էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Արթուր Վանեցյանի: Քոչարյանի որդին ԱԱԾ տնօրենից փոխհատուցում և հրապարակային հերքում է պահանջում հորը զրպարտելու համար։

Վերջին նորություններ