Օրվա լրահոս

Հոկտեմբերի 1–ին մահացած շարքային Գևորգ Հարոյանի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ կրտսեր սերժանտի կողմից նկատմամբ բռնություն է գործադրել: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Բացի այդ, իշխանության անգործություն ցուցաբերելու, ինչպես նաև զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ժամկետային զինծառայող, շարքային Գ.Հարոյանին վիրավորանք հասցնելու կասկածանքով ձերբակալվել է վաշտի հրամանատար կապիտանը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին` ժամը 10:50-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, ծանր հրազենային վնասվածք է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Գևորգ Սուրենի Հարոյանը:

Վերջին նորություններ