Վանեցյանի դեմ Քոչարյանի հայցադիմումը վերադարձվել է
Դատարանը վերադարձրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի ներկայացրած հայցադիմումը։
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 1–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը որոշել է հայցադիմումը վերադարձնել հայցվորի կողմից թույլ տրված խախտումները վերացնելու և կրկին դատարան դիմելու համար։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի որդին հայց էր ներկայացրել Վանեցյանի դեմ՝ պահանջելով զրպարտության դիմաց փոխհատուցում եւ հրապարակայնորեն հերքում: