Օրվա լրահոս

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովը հնարավոր է հրավիրվեն Ազգային ժողով: Նրանց հրավիրելու են ատուկ քննչական ծառայության և Ազգային անվտանգության ծառայության ղեկավարների գաղտնալսման փաստով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջիկա նիստերին: Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի խոսքով՝ նրանցից բացի հրավիրվելու են նաև Ազգային Անվտանգության Ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, Հատուկ Քննչական Ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, ինչպես նաև Քոչարյանի կալանքի հարցը քննած դատավորը։ Կոստանյանի խոսքով՝ նախկին ու ներկա պաշտոնյաների հետ հանձնաժողովի նիստերը անցկացվելու են դռնփակ` պաշտոնեական կամ այլ գաղտնիք պարունակող նյութերի չհրապարակման սկզբունքից ելնելով։ Իսկ այն նիստերը, որոնց կհրավիրվեն առանձին փորձագետներ, կանցկացվեն կա՛մ բաց, կա՛մ փակ ռեժիմով` հանձնաժողովի որոշմամբ։ Ի դեպ, ինչպես հայտնել է հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանանը, հարցումներ են ուղարկվելու պարզելու համար, թե հեռախոսային խոսակցություններ լսելու ունակություն ունեցող ինչ սարքավորումներ են ներմուծվել ՀՀ անկախությունից ի վեր:

Վերջին նորություններ