Video. Հորդառատ անձրևներ Բաքվում․ որոշ կայարաններ անցել են ջրի տակ
Բաքվում հորդառատ անձրևների հետևանքով մի շարք շրջաններ և մետրոյի կայարաններ անցել են ջրի տակ:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ ջրհեղեղի հետևանքով Բաքվի մի քանի թաղամասեր ընդհանրապես հոսանքազրկվել են:
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները զբաղված են ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներով: