Օրվա լրահոս

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ հայց է ներկայացվել դատարան. հայցվորը Սեդրակ Քոչարյանն է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին։ Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրենը հրաժարվել է խոսել Ռոբերտ Քոչարյանի որդու կողմից իր դեմ ներկայացված հայցի մասին: "Ես կժպտամ այդ առիթով, դատարանը կքննի եւ որոշում կկայացնի: Ես չեմ ուզում որեւէ բան ասել, որ ստացվի, թե ազդեցություն եմ ունենում",- Irakanum.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արթուր Վանեցյանը: Ավելի վաղ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացել էինք, որ Ռոբերտ Քոչարյանի որդին հայց էր ներկայացրել Վանեցյանի դեմ՝ պահանջելով զրպարտության դիմաց փոխհատուցում եւ հրապարակայնորեն հերքում, սակայն չհաջողվեց պարզել՝ թե ինչ հերքման մասին է խոսքը: Հատկանշական է, որ նախօրեին ԱԱԾ տնօրենը որոշ խմբագրումներ է արել ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ արված հայտարարություններում՝ դրանք ներկայացրելով որպես արագ խոսելու հետեւանք: "Ես միայն մի ճշտում եմ ուզում անել. մամուլի ասուլիսի ժամանակ ես հայտարարեցի վեց միլիոն կաշառքի մասին: Դա մի քիչ արագ խոսելու արդյունք էր: Ոչ թե կաշառք, այլ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների արդյունքում գնում է կատարված",- հայտարարել է Վանեցյանը: Նշենք, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի կողմից, ըստ ԱԱԾ ղեկավարի հայտարարության, 6 միլիոն կաշառքով հյուրանոց ձեռք բերելու մասին է, որի մասին նա Արթուր Վանեցյանն ասել էր սկանդալային հեռախոսազրույցի հրապարակումից հետո ՀՔԾ պետի հետ հրավիրած ասուլիսում:

Վերջին նորություններ