Օրվա լրահոս

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, չի ընդունի հրավերն ու չի մասնակցի Անկախության օրվան նվիրված տոնական միջոցառումներին։ «Նիկոլ Փաշինյանը, նախ, թող բարի լինի ներողություն խնդրի Սերժ Սարգսյանից ու նաև Ռոբերտ Քոչարյանից հրապարակային վիրավորելու համար: Դրանից հետո նոր կմտածենք՝ գնա՞լ, թե՞ չգնալ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Ի՞նչ է նշանակում մարդկանց հրապարակային քաղաքական դիակ անվանել, հետո հրավիրել Անկախության տոնին: Ես կարծում եմ, որ քաղաքական կոռեկտությունն ու էթիկետը, նախևառաջ, պահանջում են Նիկոլ Փաշինյանին ներողություն խնդրել հրապարակային վիրավորելու համար», - նշեց Է. Շարմազանովը։ Ի դեպ, նշենք, որ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը նույնպես հրաժարվել են մասնակցել Անկախության տոնին նվիրված տոնակատարությանը։

Վերջին նորություններ