Օրվա լրահոս

«Ռոբերտ Քոչարյանը «Yerevan Today» կայքի հետ ոչ մի կապ չունի: Կայքի սեփականատերը Վարդան Հովնանյանն է, որի բաց ինֆորմացիա կա, կարող եք նայել։ Մնացածը թե ինչ են ասում, ինչ են գրում, արդեն երկրորդական է։ «Yerevan Today» կայքի սեփականատերը Ռոբերտ Քոչարյանը չէ»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը։ Ինչ վերաբերում է կայքի խմբագրության տարածքում իրավապահների իրականացրած խուզարկությանը, նա ընդգծեց, որ դրանք իրականացվել են կոպիտ խախտումներով. «Անգամ մեր փաստաբաններին դժվարությամբ էին ներս թողնում»: Հակոբյանի խոսքով՝ խմբագրության համակարգիչների կոշտ սկավառակներն և իր անձնական համակարգիչը ստուգել են, որևէ բան չեն գտել, բայց առգրավել են. «Ես չգիտեմ՝ ինչ են փնտրում, որովհետև արձանագրել են, որ ինչ փնտրում են՝ չկա, բայց տարան։ Եթե պետք է որևէ բան գտնեն, ուրեմն՝ կգտնեն»։ Մանրամասները՝ տեսանյութում

Վերջին նորություններ