Օրվա լրահոս

Ադրբեջանի զինված ուժերը այս գիշեր կրկին կրակ են բացել Հայաստանի տարածքի՝ Տավուշի մարզի ուղղությամբ, սակայն դրանք նախորդ օրերից ավելի քիչ է եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է պաշտպանության նախարար մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ անկանոն կրակ են բացել: Նա տեղեկացրել է, որ սեպտեմբերի 15-ի երեկոյան հակառակորդը հրաձգային զենքերից գնդակոծել է Արենի գյուղի շրջանը. «Հակառակորդի կրակակետերը ճնշվել են պատասխան գործողություններով»: Սեպտեմբերի լույս 16-ի գիշերը, հակառակորդը կրակ է բացել ոչ թե Տավուշի մարզի Կոթի գյուղի, այլ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը կրակել է հիմնականում հրաձգային զենքերով, նաեւ մեծ՝ մինչև 12.7 մմ տրամաչափի հրաձգային զինատեսակներով։ Հայկական կողմն իր գործողություններով լռեցրել է հակառակորդին։ Նշենք, որ վերջին օրերին ադրբեջանական զինուժը գնդակոծել է Չինարի գյուղը, սեպտեմբերի 15-ին էլ Կոթի գյուղի ուղղությամբ է կրակոցներ արձակել, ինչի հետեւանքով վիրավորվել է Կոթիի 60-ամյա բնակիչը: Հատկանշական է, որ մեկ շաբաթ է Ադրբեջանի զինուժը ակտիվություն է ցուցաբերում եւ պարբերաբար գնդակոծում է Հայաստանի տարածքը: Հարցին, թե ինչ է ձեռնարկում հայկական կողմը Ադրբեջանի գործողությունները կասեցնելու ուղղությամբ, արդյոք անհրաժեշտություն չի առաջացել դիմելու ՀԱՊԿ-ին, քանի որ Ադրբեջանի զինուժի կրակոցները Հայաստանի ուղղությամբ են, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ Հայաստանի զինված ուժերը վերահսկում են իրավիճակը եւ անհրաժեշտության դեպքում պատասխան կրակով լռեցնում են հակառակորդին. «Չեմ կարծում, որեւէ խնդիր կա դիմելու այլ կառույցների: Ոչ այդ աստիճանի լարում կա, ոչ էլ այդ կրակոցները այնպիսի անլուծելի խնդիր են առաջացրել, որ չկարողանանք վերահսկել իրավիճակը»:

Վերջին նորություններ