Օրվա լրահոս

Ադրբեջանական կողմը երեկ` սեպտեմբերի 15-ին, կրակել է Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ։ Sputnik Արմենիայի աղբյուրը հայտնում է, որ կրակոցների հետևանքով խաղաղ բնակիչ է տուժել։ Մոտ 60 տարեկան տղամարդ է վիրավորվել։ Բարեբախտաբար, ոտքն է վնասվել, տարել, վիրակապել, բերել են,- հայտնել է աղբյուրը։ Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը թղթակցի հետ զրույցում ասել է, որ տարբեր ուղղությամբ հնչող կրակոցները մոտ մեկ ժամ են տևել։ Մելիքյանը հաստատել է, որ այդ կրակոցներից մեկի հետևանքով տուժել է գյուղացիներից մեկը։ «Գիշերը, ժամը 12-ի սահմանում գյուղի կենտրոնական հատվածում գտնվող տղամարդկանցից մեկը վիրավորվել է։ Գնդակը դիպել է սրունքի հատվածին»,- ասել է գյուղապետը։ Նրա խոսքով` կրակոցները դադարել են գիշերվա մեկի սահմանում։ Մելիքյանը նշեց, որ առայժմ չեն կարող ասել, թե կրակոցների հետևանքով ինչ վնասներ է կրել գյուղը։

Վերջին նորություններ