Video. Euronews-ի անդրադարձը․ Փաշինյանը պատերազմ է հայտարարել գանձագողերին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել գանձագողերին, այդ թվում նրանց, ովքեր փախել են երկրից։ Այսպես է Euronews-ի ռուսալեզու ծառայությունը բնորոշել այն, ինչ այս օրերին կատարվում է Հայաստանում։
Լրատվամիջոցը նաև հաղորդել է Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի ժամանակ Դավթաշենում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում Փաշինյանի հայտարարությունը․ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարին և ոստիկանապետին հրահանգված է ռեյդեր խուզարկություններ անցկացնել կասկածելի օլիգարխների և բարձրաստիճան պաշտոնյաների մոտ, ինչպես նաև 2 ժամվա ընթացքում զինաթափել նրանց թիկնազորի անդամներին։
Ռեպորտաժն ուղեկցվում է նաև այս իրադարձությունների շուրջ ֆեյսբուքյան օգտատերերի կողմից արված քաղաքական մեմերով։