Օրվա լրահոս

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց նպաստների մասին օրենքում առաջարկվող փոփոխությունը, որի համաձայն` երկրորդ երեխայի համար տրվող նպաստի չափը կկազմի 150 հազար դրամ` նախկին 50 հազարի փոխարեն։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, ներկայացնելով առաջարկը նշեց, որ այն միտված է խթանելու ծնելիությունը Հայաստանում։ Նրա խոսքով, «երկրորդ երեխայի ծնունդը ռազմավարական կարևորություն ունի մեր պետության համար»: ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ նշեց, որ օրենսդրական առաջարկն ավելի շատ միտում ունի ոչ թե խթանել ծնելիությունը, այլ թեթևացնել ծնողների` երեխայի ծննդյան հետ կապված հոգսերը։ Օրենքի նախագիծը, նախարարի խոսքով, առաջիկայում կներկայացվի ԱԺ, որտեղ քննարկման ընթացքում հանրությունը հնարավորություն կստանա ավելի մանրամասն ծանոթանալու առաջարկվող փոփոխություններին։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հոկտեմբերի 1–ին (տարածվում է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո)։

Վերջին նորություններ