Օրվա լրահոս

Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Արեն Մկրտչյանին սուր ցավերով հոսպիտալացրել են։ Քիչ առաջ հենց ինքը՝ Մկրտչյանը հայտնել է, որ իրեն վիրահատել են և այժմ կազդուրվում է։ "Որևէ կերպ չէի ցանկանում հանրայնացնել, բայց մամուլն իր գործն անում ա Ընկերներ, վիրահատությունը լավ ա անցել։ Ես արդեն տանն եմ, կազդուրվում եմ։ Շնորհակալ եմ բժշկական պրոֆեսիոնալ անձնակազմին։ Ամեն ինչ նորմալ ա, տրամադրությունը՝ մարտական։ Օրեր անց մտադիր եմ վերադառնալ աշխատանքի",- գրել է Մկրտչյանը։

Վերջին նորություններ