Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսոր երկօրյա այցով այսօր՝ մեկնեց Փարիզ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հրավերով։
Այսօր Հայաստանի վարչապետը Փարիզի կենտրոնում վեր խոյացող Կոմիտասի հուշարձանի մոտ ծաղկեպսակ կտեղադրի, ապա նաեւ նախատեսված է հանդիպում հայ համայնքի ներկայացուցչների հետ։
Վաղը այցելության պաշտոնական մասն է՝ տեղի կունենան Մակրոն-Փաշինյան բանակցությունները, Հայաստանի ղեկավարը լինելու է նաեւ Փարիզի քաղաքապետարանում:
Հիշեցնենք, որ Երկու երկրների ղեկավարները առաջին անգամ հանդիպել էին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Հոկտեմբերին էլ Հայաստան է գալու Էմանյուել Մակրոնը՝ ֆրանսախոս մի շարք այլ երկրների առաջնորդների հետ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: