Օրվա լրահոս

Այսօր Հայաստանում ամբողջ ժողովրդի նկատմամբ բռնաճնշումներ կան։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը։ Հարցին՝ անձամբ իր նկատմամբ էլ կա՞ ճնշում, Գալուստ Սահակյան ասել է․ «Ես չեմ կարծում, որ իմ նկատմամբ էլ պիտի ճնշում լինի, եթե լինի էլ, ես էլի չեմ համարի ճնշում»,-ասաց նա, իսկ լրագրողի ճշտող հարցին, թե ինչու չի համարի ճնշում, նա կարճ է պատասխանել․ «Էդպես»։ Գալուստ Սահակյանն անդրադարձել է նաեւ հարցին, թե որն է համարում գործող կառավարության ամենալուրջ թերացումը․ «Չեմ տեսնում երկրում տնտեսական զարգացում, չկա այդ գաղափարախոսությունը, կան մարդիկ, որոնք կոռուպցիայով են զբաղվում, այլ գործողություններ դեռեւս չկան»։ «Ես չեմ հասակնում՝ ՀՀ-ն հիմա ո՞ր ուղիով է գնում, գնո՞ւմ ենք դեպի հզոր ՀՀ, թե մարդիկ են եկել, որոնց չեմ ճանաչում, բացի Նիկոլ Փաշինյանինց, չգիտեմ այդքան ներուժ ունեն, որ կառավարությունը տանեն այնպիսի ճանապարհով, որ մեր ժողովուրդը լավ ապրի»,- ասել է նա։ Տեսանյութը՝ Factor.am-ի։

Վերջին նորություններ