Օրվա լրահոս

Ավրորա Մեդիան զանգ է ստացել ապօրինության հերթական դեպքի մասին: «Սևան Ազգային Պարկ»-ում գործող թիվ 1 հանրային լողափում որոշ մարդիկ տարածքը վարձակալել են ու կրակարանները, ժողովրդի լեզվով ասած մանղալները, որոնք տեղադրված են եղել լողափերին, հավաքել են ու մոտեցրել իրենց կրպակին ու հանգստացողներին 1000 դրամով վարձակալության են տալիս, դեռ ավելին՝ ՀԴՄ կտրոն էլ են տալիս: Պարզաբանում ստանալու համար կապ հաստատեցինք «Սևան Ազգային Պարկ»-ի տնօրենի հետ, ով ևս մեկ անգամ փաստեց, որ հանրային լողափում ոչինչ վարձակալությամբ չի տրվում, վճարովի ոչինչ չկա, քանի որ դա արգելվում է օրենքով: Եվ կոչ արեց հանգստյան գոտու այցելուներին նման տեսարանի ականատես լինելու դեպքում անմիջապես իրենց տեղեկացնել, որպեսզի օրինախախտներին հայտնաբերեն ու կասեցնեն այդ ապօրինի գործունեությունը: Եվ հիշեն, որ հանրային լողափը անվճար է:

Վերջին նորություններ