Օրվա լրահոս

ՙՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը նշանակված է սեպտեմբերի 22-ին։ Տեղեկություն կա, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ֆեդերացիայի գործադիր կոմիտեն յուրայիններով համալրել: ՙՀրապարակ՚ թերթը գրում է. հայտնի է դարձել, որ մասնավորապես կներկայացվի Արեն Մկրտչյանի թեկնածությունը, ով ժամանակին սպորտային մեկնաբան է աշխատել, իսկ հիմա վարչապետի կոռուպցիայի հարցերով օգնականն է։ Արեն Մկրտչյանը թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով այդ լուրը՝ ասել է․ ՙԱյդ մասին դեռ որեւէ պաշտոնական տեղեկություն չկա հրապարակված, երբ հրապարակվի, դուք կիմանաք՚։ ՙՄիգուցե լինի, միգուցե՝ ոչ, սպասեք եւ կտեսնեք՚։

Վերջին նորություններ