Օրվա լրահոս

Օտար լեզուների դասավանդումը մեր դպրոցներում շատ ցածր մակարդակի վրա է, դասավանդումը սկսվում է 3-րդ դասարանից, շաբաթական երկու ժամով, դասագրքերի վիճակն էլ բավարար չէ: Այս մասին այսօր խոսել է մայրաքաղաքի դպրոցներից մեկի տնօրենը ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ: «Հնարավոր չէ՞ արդյոք ունենալ օտար լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցներ»,- հարցրել է տնօրենը: Տնօրենը հավաստիացրել է, որ վստահ կարող է ու շարունակել է միտքը անգլերեն, թե Հայաստանում օտար լեզուների խնդիրը շատ լուրջ է: Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում։

Վերջին նորություններ