Եղվարդում նավթավերամշական գործարանն, այնուամենայնիվ, կկառուցվի
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 30-ի նիստում մաքսային եւ հարկային արտոնություն տրամադրել «ԱՐՄՕՅԼ» ընկերությանը:
Մասնավորապես, որոշվեց ներդրումային ծրագրի շրջանակներում 3 տարով հետաձգել «ԱՐՄՕՅԼ» ՓԲԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: Հարցը ներկայացրեց Տնտեսական զարգացման եւ ներդրումներ նախարար Արծվիկ Մինասյանը:
Իր հերթին բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նկատեց, որ «Փորձաքննություն» ՊՈԱԿ-ը այս պահին ուսումնասիրում է հարցը եւ դեռեւս չունի իր դրական եզրակացությունը. «Այսինքն դեռեւս չկա պատասխանը՝ արդյոք այդ գործունեությունը ենթակա է պարտադիր փորձաքննության, եւ դրանից հետո արդյոք դրական եզրակացություն ստանում է, թե ոչ»:
Էրիկ Գրիգորյանը նշեց, որ կոնկրետ սարքավորումներ ներկրելու արտոնություն տալու մասով առարկություն չունեն, սակայն եթե հետագայում պարզվի, որ ենթադրենք բացասական եզրակացություն է ստանում գործունեությունը, ապա այն չի կարող շարունակվել:
Ի վերջո, որոշումն ընդունվեց: