Օրվա լրահոս

Ստամբուլի Քընալը կղզում հայ երեխայի առևանգման փորձ է իրականացվել, որը խուճապի պատճառ է դարձել հայաշատ կղզում, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»։ Նշվում է, որ երեխային փորձել են առևանգել տեղի եկեղեցում գործող երաժշտական խմբակի դասին գնալու ճանապարհին։ Երեխան հասցրել է տեղի ունեցածի մասին տեղյակ պահել մայրիկին՝ ձեռքի վրա եղած խելացի ժամացույցի միջոցով։ Երեխան ավելի ուշ կարողացել է դուրս պրծնել հանցագործների ձեռքից ու տուն վազել։ Պարբերականը նկատում է, որ երեխային առևանգել փորձած խւմբը դեռ ազատության մեջ է, իսկ միջադեպը մեծ խուճապ է առաջացրել տեղի հայ համայնքում։ Երեխայի ծնողները պահանջել են, որպեսզի կղզում խստացվեն անվտանգության նորմերը։

Վերջին նորություններ