Օրվա լրահոս

Հակառակորդի ձախողված հարձակման փորձերը ցույց են տալիս Պաշտպանության Բանակի պատրաստվածության բարձր աստիճանը : Այս մասին հայտնել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Ըստ նրա՝ Ընդհանուր առմամբ, իրավիճակը շարունակում է մնալ վերահսկելի, իրավիճակը կայուն է, սակայն այդ կայունության հիմնական գրավա-կանը հայկական կողմի զգոնությունն է: Հիշեցնենք, որ այսօր կեսգիշերին հակառակորդի 15-հոգիանոց խումբը հարձակման փորձ էր ձեռնարկել Արցախյան մարտական դիրքերից մեկի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի, հակառակորդի կորուստները ճշտվում են:

Վերջին նորություններ