Օրվա լրահոս

Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Իջևան» մասնաճյուղի երկու անչափահաս աշակերտների նկատմամբ անառակաբարո գործություններ կատարելու դեպքի առթիվ: ՀՀ դատախազությանը հայտնում է, որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ «ՍՕՍ մանկական գյուղ» հայկական բարեգործական հիմնադրամի «Իջևան» մասնաճյուղի սարքավորումների և կառույցների սպասարկումն իրականացնող վարպետը, ով միաժամանակ զբաղվել է նաև երեխաների դաստիարակությամբ՝ սովորեցնելով գործնական հմտություններ իր արհեստանոցում, հերթական պարապմունքի ժամանակ անառակաբարո գործողություններ է իրականացրել Իջևան քաղաքի երկու անչափահասների նկատմամբ։ Դատախազությունից հայտնեցին, որ նկատի ունենալով, որ նյութերում առկա են հանցագործության հատկանիշներ, ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՔՕ-ի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նախաքննությունն հանձնարարվել է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային վարչությանը:

Վերջին նորություններ