Օգոստոսի 6-ին, ժամը 10:00-ից վերսկսվել են ավտոճանապարհի մաքրման աշխատանքները, որոնք իրականացնում են Կոտայքի ՃՇՇ-ից 3 միավոր ինժեներական տեխնիկա: Փրկարարները տեղում իրականացնում են հերթապահություն:
Ժամը 15:30-ին ավարտվել են պայթեցման միջոցով արհեստական քարաթափման նախապատրաստական աշխատանքները: Ժամը 15:40-ին պլանավորվում է իրականացնել առաջին պայթյունները:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանի խոսքով առկա են առանձին տեղամասեր, որոնք դեռ վտանգ են ներկայացնում։ Միայն դրանց չեզոքացումից հետո հնարավոր կլինի ճանապարհը լրիվ անվտանգ շահագործել: