Օրվա լրահոս

Այսօր առավոտյան հայաստանցիները խանութներում տհաճ անակնկալի էր սպասվում։ Որոշ խանութներում շուրջ 10 դրամով թանկացել է 1 կգ–անոց հացը, շուրջ 20 դրամով` խմորեղենի տարբեր տեսակները։ Երևանի Ավան համայնքի խանութներից մեկի վաճառողուհին հայտնել է, որ հացի գինն իրենց մոտ չի փոխվել։ Բայց թանկացել են քաղցրավենիքի որոշ տեսակներ։ Ընդ որում` գործարանի ներկայացուցիչը, վաճառողուհու խոսքով, թանկացումը պատճառաբանել է ալյուրի գնի բարձրացմամբ։ Նույն պատճառաբանությամբ, Նոր Նորք համայնքի խանութներից մեկում թանկացել է այսօր առավոտյան ստացված գործարանային արտադրության հացի գինը։ Այս խանութում վաճառողուհին հայտնել է, որ թանկացել է միայն գործարանային հացի գինը։ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում Sputnik Արմենիային հայտնեցին, որ ալյուրի շուկայում թանկացում չի արձանագրվել։ Հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը ասաց, որ հանձնաժողովը շուկայի վերջին դիտարկումն անցկացրել է այսօր։

Վերջին նորություններ