Օրվա լրահոս

Օգոստոսի 6-8-ին երեկոյան ժամերին անձրև և ամպրոպ է կանխատեսվում հանրապետության հատկապես հյուսիսային շրջաններում, օգոստոսի 9-10-ին Հայաստանին Սև ծովից մոտենում է հերթական ցիկլոնը, ինչի արդյունքում այդ օրերին կրկին երեկոյան և գիշերը անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ կանխատեսվում է հանրապետության ողջ տարածքում։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 9-ին կնվազի 2-3, 11-ին ևս 3-5 աստիճանով: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը: Երեւանում օգոստոսի 7-8-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +20+22, ցերեկը՝ +33+35 աստիճան տաքություն: Ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +24+29, Կոտայքի լեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +24+29, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +18+20, ցերեկը` +31+33, Գեղարքունիքում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +24+29, Լոռիում՝ գիշերը` +11+15, ցերեկը` +24+27, Տավուշում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +28+33, Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +24+29, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +18+20, ցերեկը` +32+34, Արարատում՝ գիշերը`+19+23, ցերեկը` +34+35, Արմավիրում՝ գիշերը` +19+23, ցերեկը` +34+35, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +24+29, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +19+23, ցերեկը` +34+36, Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +21+24, ցերեկը` +34+36, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +26+30, Արցախում՝ գիշերը` +18+21, ցերեկը՝ +30+33:

Վերջին նորություններ