Բուսաբանական այգին անապատի է վերածվել․ Ալեն Սիմոնյան
Բուսաբանական այգում ահռելի տարածքներ անապատի են վերածվել, առանց ջրի, աղտոտված վիճակում են: Այս մասին այգուց ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
Պատգամավորը փաստեց, որ այգում կա սահմանազատված տարածք, որտեղ իբր եղեւնիներ են աճեցվում, սակայն այդ հատվածը եւս անմխիթար է: Նրա խոսքով, գիշերը այգին առավելապես դառնում է անվերահսկելի։
Ալեն Սիմոնյանը որոշել է հարցում ուղարկել Երեւանի քաղաքապետերան, պարզելու թե Բուսաբանական այգու մաքրության, խնամքի եւ սպասարկման համար ինչքան գումար է հատկացվում:
Մանրամասները՝ տեսանյութում։