Օրվա լրահոս

«Զինվորի բաժին» պահածոները հայտնվել են վաճառքի կետերում։ ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված պետական վերահսկողության շրջանակներում իրացման ցանցում հայտնաբերվել է կրկնակի պիտակավորմամբ տավարի պահածոյացված շոգեխաշած միս: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ թիթեղյա տարայի վրա տպագրված «Զինվորի բաժին» վաճառքի ենթակա չէ» գրառումը ծածկված է եղել թղթե պիտակով, որի վրա արդեն այլ մակնշում է եղել, որտեղ տավարի մսի փոխարեն գրված է եղել` «կարմիր լոբի, խոշոր եղջերավոր կենդանու միս, գլուխ սոխ, գազար, արևածաղկի ձեթ բաղադրությամբ, իսկ համաձայն երկրորդ՝ թղթե պիտակի մակնշման` տավարի շոգեխաշած միս»: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տարայի մեջ շոգեխաշած միս է։ Պահածոյի արտադրող «Հ.Ա.Ն.Ս.-ՖՈՒԴ» ՍՊԸ-ից ՍԱՊԾ-ին ներկայացված մեկնաբանության համաձայն` այս ընկերությունն արտադրանք է թողարկում ինչպես ՊՆ-ի, այնպես էլ իրացման ցանցի համար, և տեղի է ունեցել թյուրիմացություն՝ աշխատակիցները շփոթել են մի պատվերը մյուսի հետ։ ՍԱՊԾ-ն չի բացառում նաև, որ այդ ձևով փորձ է արվել շրջանառությունից դուրս բերել ավելացած տարաները: Արտադրողին հանձնարարվել է արտադրանքը հանել վաճառակետերից ու վերացնել խախտումները։ ՍԱՊԾ-ից հայտնում են նաև, որ ուսումնասիրության պահին ընկերությունում արտադրական գործընթաց չի եղել և, համաձայն տնտեսվարողի բացատրությունների, արտադրությունը չի գործում ավելի քան երկու ամիս: Ուսումնասիրության արդյունքները կներկայացվեն պաշտպանության նախարարությանը:

Վերջին նորություններ