Օրվա լրահոս

Հանրապետության տարածքում`հուլիսի 26-ի երեկոյան ժամերին հյուսիսային, առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, որոշ մարզերում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կհասնի 41 աստիճանի: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Երեւանում` հուլիսի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ հուլիսի 26-ից Երեւանում, Արարատում եւ Արմավիրում օդի ջերմաստիճանը կրկին կհասնի +40-41-աստիճանի:

Վերջին նորություններ