Օրվա լրահոս

Աղբահանության խնդիրը շարունակում է մնալ մեր համաքաղաքացիների մտահոգության պատճառներից մեկը։ Մեր ռադիոլսողներից մեկը լուսանկարներ է ուղարկել, որոնցում երևում է Նոր նորքի չորրորդ զանգվածում տիրող մեղմ ասած կեղտոտ վիճակը։ Նրա խոսքով՝ այստեղ աղբահանություն չի իրականացվել արդեն մոտ 1 շաբաթ։ Խոսքը Նոր Նորքի 4-րդ զանգվածի 2-րդ նրբանցքի մասին է։ Մեր զրուցակիցը նշեց, որ օրինակ նույն թաղամասի 1-ին նրբանցքում երբեմն ավելի հաճախակի է աղբահանություն իրականացվում։ Իրավիճակի վերաբերյալ որևէ պարզաբանում ստանալու նպատակով կապվեցինք նաև «Սանիթեք» ընկերություն, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ ընկերությանն գործունեության վերաբերյալ իրենց դժգոհությունն են հայտնում քաղաքացիները։ Աղբահանության խնդրին անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա իր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել էր, որ ինքը նույնպես մայրաքաղաքի փոողոցներում տեսնում է լեփ-լեցուն աղբամաններ և որոշ հանձնարարականներ է տվել աղբահավաքման թեմաներով, քանի որ Երևանում աղբահավաքումը պատշաճ չի կազմակերպվում:

Վերջին նորություններ