Օրվա լրահոս

Արցախում բանկերից մեկի հաշվապահը հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար։ Ոստիկանությունից հայտնում են, որ 2010 թ․-ին։ Մարտունի քաղաքի բնակչուհին 1937թ. ծնված Ռ. Դ-ն 2010թ. մարտի 18-ին «Արդշինբանկ» ՓԲԸ Մարտունու մասնաճյուղում որպես ավանդ է ներդրել 2000 ԱՄՆ դոլար և 2018թ-ի հուլիսի 16-ին նշված գումարը կուտակված տոկոսադրույքով ստանալու նպատակով դիմել «Արդշինբանկ» ՓԲԸ Մարտունու մասնաճյուղ, սակայն պարզվել է, որ ներդրված ավանդը 2011թ-ից հանված է: Պարզվել է, որ բնակչուհու անվամբ ներդրված 2000 ԱՄՆ դոլար ավանդը առանց նրա իմացության 2011թ-ին հանել է բանկի Մարտունու մասնաճյուղի նախկին գլխավոր հաշվապահ նույն քաղաքի բնակչուհին և օգտագործել իր անձնական կարիքների համար:

Վերջին նորություններ