Օրվա լրահոս

ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը գիշերը տանից դուրս է եկել եւ մոլորվելով՝ հայտնվել Ադրբեջանի տարածքում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բերդավանի համայնաքապետ Սմբատ Մուղդուսյանը` պատմելով դեպքի մանրամասները: Գյուղապետի խոսքով Կարենենց տունը գյուղի ծայրում է գտնվում, ամենավերջին տունն է եւ մոտ է սահմանին: Գյուղապետը պնդում է, որ ադրբեջանական մամուլում տարածված լուսանկարում Կարենն է, սակայն հագուստն ու գլխարկը հաստատ նրանը չեն: Գյուղապետն ասաց՝ Կարեն Ղազարյանը 2013 թվականից հաշվառված է բուժհաստատությունում եւ բուժումներ է ստանում: Ավելի վաղ ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը դիմել է ԿԽՄԿ Երևանյան գրասենյակ ՀՀ քաղաքացի վերադարձի համար: Նշենք, որ ադրբեջանական մամուլը գրել է, որ Կարեն Ղազարյանը որպես «հետախույզ» է հայտնվել Ադրբեջանի տարածքում:

Վերջին նորություններ