Անչափահաս Հայկ Հարությունյանը չի հայտնաբերվել, հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով
Անչափահաս, 14-ամյա Հայկ Հարությունյանը չի հայտնաբերվել, հարուցվել է քրեական գործ սպանության հոդվածով։ Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Նշենք,որ հունիսի 8-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ 2004 թ. ծնված Հայկ Հարությունյանը դուրս է եկել տնից և չի վերադարձել:
Հ.Հարությունյանին հայտնաբերելու նպատակով անմիջապես սկսվել էին որոնողական աշխատանքներ։