Օրվա լրահոս

Արդեն կա որոշում, ըստ որի ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները կզրոյացվեն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում պատասխանելով օգտատերերի հարցերին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով, վարկերի մասով կառավարությունն արդեն որոշում է կայացրել. ՙԵթե մարդը վերցրել է ասենք մեկ մլն դրամի վարկ եւ ինչ-ինչ պատճառներով չի կարողացել վճարել, եւ այդ վարկը տույժ-տուգանքներով հասել է 3 մլն-ի։ Մենք արդեն բանկերի հետ ունենք պայմանավորվածություն, որ ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները զրոյացվեն։ Դրա արդյունքում բանկերի եւ վարկառուի հարաբերությունները կվերադառնան զրոյական մակարդակի։ Դրանից հետո կսկսենք նաեւ վարկային պատմությունների մաքրման գործընթաց։ Սկզբնական շրջանում փոքր պոչ ունեցողների պատմությունը կմաքրվի, որ նրանք նոր վարկ ստանալու հնարավորություն ստանան, հետո այդ շրջանակը կլայնացվի՚,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Վերջին նորություններ