Օրվա լրահոս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում պատասխանելով օգտատերերի հարցերին ասել է. Պետք է քննարկել արագաչափերի եւ տեսախցիկների գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու հարցը, բայց կասեցնելու որոշում չի եղել։ Նա տեղեկացրեց, որ մինչեւ այս ամսվա վերջը կլինի օրենսդրական փաթեթ, որը կվերաբերի այդ ոլորտին։ «Դրանով մենք հուսահատ պարտքերի համաներում կանենք՝ հետին թվով։ Նաեւ մենք որոշում կկայացնենք տուգանքների չափերը փոքրացնելու մասին, որպեսզի այդ տուգանքները համաչափ լինեն մարդկանց աշխատավարձերին եւ եկամուտներին։ Եթե կան անտրամաբանական տուգանքներ, ճիշտ կանեք, որ բողոքարկեք այդ տուգանքները, որ համապատասխան մարմինները հնարավորություն ունենան ձեր անտեղի տուգանքները զրոյացնելու՚,-ասաց Փաշինյանը։ Նա նաեւ նշեց, որ ոստիկանությունն արդեն հայտարարել է, որ ամենաշատ տարածված խախտումների համար, օրինակ, հոծ գիծը հատելը, տուգանքներ չեն կիրառվելու։

Վերջին նորություններ