Օրվա լրահոս

Այնթապ գյուղում 4 օր առաջ կորել է 14-ամյա Հայկ Հարությունյանը: Երեխայի կորելու փաստի առթիվ ծնողները դիմել են ոստիկանություն, տարվում են որոնողական աշխատանքներ։ Երեխան աուտիզմ ունի: Նա չի արձագանքում շրջապատին, երբ իրեն անունով են դիմում: Հիպերակտիվ է: Նրա հագին եղել է կանաչ վերնաշապիկ Միկի մաուսով, ջինսի շորտեր: Մազերը կարճ են: Քայլում է ոտաբոբիկ: Գտնողները կամ տեսնողները կարող են նաև զանգահարել Ավրորա Մեդիա: Արշակ Զաքարյանի ՖԲ էջում կա նաև քարտեզ, որտեղ ցույց է տրվել երեխայի տեղաշարժը: Վերջին տվյալներն Արագած գյուղից են:

Վերջին նորություններ