Օրվա լրահոս

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Դեռևս անհայտ պայմաններում փլուզում է տեղի ունեցել Վանաձոր-Ալավերդի ավտոճանաարհի 5-րդ կմ-ին։ Կատարվածի մասին արդեն տեղեկացվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, տրանսորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, Լոռու մարզպետարան, ինչպես նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Լոռու ԳԳՄ, որտեղից ժամանել են պատասխանատու կառույցների ներկայացուցիչները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզվել է հենապատը, ինչի արդյունքում մոտ 70 մետր երկարության, 3 մետր լայնության ճանապարհը դարձել է ոչ պիտանի։ Ճանապարհը երկկողմանի անցանելի է, սակայն պետք է կարճ ժամանակում խնդիրը լուծվել: Լուսանկարը՝ Արմինե Դանիելյանի

Վերջին նորություններ