Օրվա լրահոս

Հունիսի 11-ին ոստիկանության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավար Վահան Ուռուսյանը հակառակ ծառայության շահերին օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ թույլ է տվել չարաշահումներ։ Ոստիկանությունից հայտնում են, որ Ուռուսյանը 2015-2018 թվականներին շուրջ 60,000 դրամ աշխատավարձով համայնքի գերեզմանատան սեզոնային պահակ է նշանակել եղբոր կնոջը, որը փաստացի աշխատանքի չի հաճախել։ Արդյունքում՝ համայնքի բյուջեից վատնվել է մեկ միլիոնից ավելի դրամ։ Վահան Ուռուսյանը 2017թ-ի մարտի 27-ին Դուբայից Հայաստան է ներմուծել 5,000,000 դրամ արժեքով «Լեքսուս GX470» ավտոմեքենա, որը նվիրատվության պայմանագրով անհատույց նվիրել է մի քաղաքացու։ Երկու ամիս անց Ուռուսյանն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, համայնքի կարիքների համար օգտագործելու նպատակով գնել է նույն ավտոմեքենան, արդեն՝ 9,350,000 դրամով։ Արդյունքում՝ համայնքի բյուջեից վատնվել է առանձնապես խոշոր չափի՝ 4,350,000 դրամ։ Քննությունը շարունակվում է։

Վերջին նորություններ