Օրվա լրահոս

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին բարկացրել է Բարեգործության մասին օրենքում կառավարության կատարած փոփոխությունները, որը, նրա կարծիքով, ուղղված է հենց Գագիկ Ծառուկյանի դեմ։ Նշենք, որ ըստ օրենքում կատարված փոփոխությունների, սահմանվում է, որ վարչապետի որոշմամբ ստեղծվում է բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, որը լիազորված մարմնին առաջարկություններ է ներկայացնում օրենքով սահմանված լիազորված մարմնի գործառույթների իրականացման վերաբերյալ: Խորհրդակցական հանձնաժողովի կազմը և կանոնադրությունը հաստատվում է վարչապետի որոշմամբ: Օրենքի նախագիծը կառավարության նիստում ընդունվել է ապրիլի 12-ին և ըստ պաշտոնական հաղորդագրության, նպատակ ունի բարեգործության բնագավառում ներկայում գործող կարգավորումները համապատասխանեցնել 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության պահանջներին։ Սահմանվում է նաև, թե որն է բարեգործությունը և ինչպես պետք է այն գրանցել։ Նաիրա Զոհրաբյանի համար տարօրինակ էր, թե այդ ով է, որ պետք է որոշի՝ ի՞նչն է բարեգործությունը և ինչպե՞ս պետք է որոշի՝ ով և ինչպես անի բարեգործություն։ «Այդ ոնց եք որոշելու, գիր-ղուշո՞վ, թե՞ ըստ ձեր քաղաքական նպատակահարմարության և ըստ ձեր քաղաքական ճաշակի։ Այդուհանդերձ, եթե այս օրենքը բերվի ու ընդունվի, ես լինելու եմ այն մարդկանցից մեկը, որը հորդորելու է Գագիկ Ծառուկյանին հուլիսի 1-ից դադարեցնել բոլոր բարեգործական ծրագրերը և բոլոր շահառուներին, ովքեր կդիմեն Գագիկ Ծառուկյանին, մենք ուղղորդելու ենք դեպի կառավարություն», - հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։

Վերջին նորություններ