Օրվա լրահոս

Հայաստանի ազգային հավաքականի և ՙԱրսենալի՚ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մոսկվայում ինքնագրեր է բաժանել ֆուտբոլասերներին: Միջոցառմանը մասնակցել են նաև համաշխարհային ֆուտբոլի աստղերը: Այն նվիրված է եղել աշխարհի 2018 թվականի առաջնությանը: Մխիթարյանն ինքնագրեր է բաժանվել ֆուտբոլային այնպիսի լեգենդների հետ, ինչպիսիք են Չավին, Կաֆուն, Լոտար Մաթեուսը, Ջենարո Գատուզոն, Դավիդ Տրեզեգեն, Դիեգո Ֆորլանը և Խավիեր Զանետին: Հիշեցնենք` Մխիթարյանը ՙԲարսելոնայի՚ և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Չավիի հետ ավելի վաղ պատասխանել է երկրպագուների հարցերին:

Վերջին նորություններ