Օրվա լրահոս

Ֆրանսիացի զբոսաշրջիկը մահացել է սրտի նոպայից Հայաստանում։ Ողբերգական դեպքը տեղի է ունեցել հունիսի 11–ին։ Զբոսաշրջիկների խումբը` հայ զբոսավարի ուղեկցությամբ, Բյուրականից ուղևորվել է Գյումրի։ Ինչպես հաղորդեց Sputnik Արմենիային Ռուզաննա Շտոյանը, որն ուղեկցել է խմբին, ժամը 15։00–ի սահմաններում ֆրանսիացին վատացել է։ Մի քանի անգամ զանգահարել են շտապօգնություն, սակայն բժիշկներն, անհայտ պատճառներով, ուշացել են։ Զանգահարել են Թալինի հիվանդանոց` այդ պահին ամենամոտ բժշկական հաստատություն։ Թալինից պատասխանել են, որ շտապօգնության միակ մեքենան կանչով գնացել է Մաստարա։ Նրա խոսքով` դատաբժշկական փորձաքննությունը վերջնական կպարզի զբոսաշրջիկի մահվան պատճառը, բայց անկախ դրանից` Հայաստանի մարզերում բժշկական օգնության որակը և մակարդակը վատ վիճակում են գտնվում։ Թալինի հիվանդանոցում հերքում են իրենց հասցեին հնչած մեղադրանքները` նշելով, որ հնարավոր ամեն ինչ արել են` 78-ամյա տղամարդու կյանքը փրկելու համար։ «Թալին» բժշկական կենտրոնի տնօրեն Կոմիտաս Սաֆարյանի խոսքով, իրենք շտապօգնության մեկ մեքենա ունեն, որը տեղում չի եղել։ Մինչև մեքենան վերադարձել է, իրենց հաղորդել են, որ հիվանդին արդեն հիվանդանոց են տանում։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերջին նորություններ