Օրվա լրահոս

Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ հայ ժողովրդից ներողություն խնդրեց նախորդ տարիներին իրենց չարածների համար: Նա ընդգծեց, որ իրենք ունեցել են բազմաթիվ սխալներ, թերություններ ու մեղքեր: «Ներողություն, եթե չենք կարողացել արդարացնել ձեր սպասելիքները, սակայն մենք շարունակելու ենք գործել հանուն Հայաստանի Հանրապետության»,- հայտարարեց Շարմազանովը: Շարմազանովը արձանագրեց, որ նոր կառավարությունը, շարունակելու է նախորդ կառավարության արտաքին քաղաքական կուրսը, այն է՝ ԵԱՏՄ կառույցում շարունակել աշխատել եւ խորացնել հարաբերությունները, ՀԱՊԿ-ում շարունակել աշխատել եւ խորացնել հարաբերությունները, ՌԴ-ի հետ խորացնել դաշնակցային հարաբերությունները: ՀՀ ԱԺ փոխնախագահն ափսոսանքով նկատեց, որ այդ ամենով հանդերձ երբեմն ականատես են լինում գնահատականների, որոնց նպատակն է սեւացնել ամեն ինչ, ինչ եղել է նախկինում: Շարմազանովը շեշտեց, որ դիմացինին սեւացնելով որեւէ մեկը չի կարող բյուրեղանալ: Նրա խոսքով՝ ամեն մեկի եւ ամեն ինչի գնահատականը տալու է ժամանակը: Տեսանյութը՝ armtimes.com

Վերջին նորություններ