Օրվա լրահոս

Ադրբեջանական ԶՈւ-երը հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ձեռնարկել են ակտիվ ինժեներական աշխատանքներ՝ նպատակ ունենալով բարելավել դիրքերը: Այս մասին Facebook կայքի իր էջում տեղեկացրել է ՀՀ-յան պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ ՙՀայկական զինված ուժերը զգուշացրել են, որ ինժեներական աշխատանքների ակտիվացումը, ինչպես նաև այլ սադրիչ գործողություններն առաջացնում են փոխհրաձգություն և որպես հետևանք՝ զոհեր: Հայկական զինված ուժերը բազմիցս կոչ են արել զերծ մնալ իրավիճակի անտեղի լարումից և զգուշացնում են, որ որևէ ապակայունացնող քայլ անպատասխան չի մնա՚,-գրել է խոսնակը:

Վերջին նորություններ