Մահացել է HSBC բանկի վրա հարձակման հետևանքով վիրավորված ոստիկանը
Ոստիկանությունից հայտնել են, որ այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում մահացել է նաև HSBC բանկի վրա ավազակային հարձակում կատարողին հետապնդած ոստիկան, ավագ ենթասպա Արա Շաղգուլյանը:
Հիշեցնենք, որ Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը ներխուժել էր բանկ, թալանել, ինչից հետո կրակ բացելով փորձել է փախուստի դիմել: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է բանկի անվտանգության աշխատակիցը, ևս 1 աշխատակից և ոստիկան վիրավորվել են:
Վիրավոր աշխատակիցը այս պահին գտնվում է վիրահատարանում:
Ոստիկանությունից հայտնում են, որ անձը դանակով, նռնակով, հրացանով զինված է ներխուժել, սակայն նրան հեռու փախչել չի հաջողվել: Դեպքի վայրից քիչ հեռու հայտնաբերվել է հափշտակված ողջ գումարը, հրազենը և նռնակը։