Օրվա լրահոս

Քիչ առաջ ոստիկանությունը հայտնեց, որ HSBC բանկի վրա հարձակում կատարած անձը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է:

Հիշեցնենք, որ անձը ներխուժել է բանկ, թալանել, ինչից հետո կրակ բացելով փորձել է փախուստի դիմել: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է բանկի անվտանգության աշխատակիցը, ևս 1 աշխատակից և ոստիկան վիրավորվել են:

Ոստիկանությունից հայտնում են, որ անձը դանակով, նռնակով, հրացանով զինված է ներխուժել, սակայն նրան հեռու փախչել չի հաջողվել: Դեպքի վայրից քիչ հեռու հայտնաբերվել է հափշտակված ողջ գումարը, հրազենը և նռնակը։ 

 Ի դեպ մեկ այլ տեսանյութում երևում է, որ փախուստի դիմած անձին քաղաքացիները բռնել են, ծեծի ենթարկել, ապա հանձնել ոստիկանությանը:

Վերջին նորություններ