Օրվա լրահոս

Հարձակում է տեղի ունեցել «ՎՏԲ Հայաստան» բանկի Բաղրամյան պողոտայի մասնաճյուղում: «Ավրորայի» լրատվականին  հայտնի է դարձել, որ  այդ հատվածում մեծ թվով ոստիկաններ կան: Բաղրամյանը երկկողմանի խցանում է:

Ոստիկանության լրատվական բաժնից «Ավրորային» հաստատել են, որ բանկում միջադեպ է տեղի ունեցել: Քննչական խմբերն աշխատում են:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հարձակումն իրականացվել է 2 անձանց կողմից: Նախնական տվյալներով՝ հանցագործները գողացել են մոտ 8 միլիոն դրամ:

Վերջին նորություններ