Օրվա լրահոս

«Whitchurch Alport» բրիտանական ֆուտբոլային ակումբում հանդես եկող հայ ֆուտբոլիստը սարսափած է բանակում ծառայելուց: Shropshirestar պարբերականին «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախկին խաղացող  Հովիկ Ներսեսյանը հայտնել է, որ երկրում իրեն են փնտրում:

«Եթե ես վերադառնամ, ապա ինձ կամ բանտ կնստացնեն, կամ կուղարկեն բանակ, որտեղ իմ կյանքը վտանգի տակ է լինելու»,- ասել է ֆուտբոլիստը:

Հովիկ Ներսեսյանը Մեծ Բրիտանիա է մեկնել երկու տարի առաջ, երբ բոլոր մարզիկներն այդ ժամանակ գործող օրենքով տարկետման իրավունք ունեին: «Հիմա հաշվի չեն առնում, որ դու ֆուտբոլիստ ես: Կառավարությունը բոլորին ուղարկում է կռիվ: Ես ադրբեջանական լուրերով կարդում եմ, որ ամեն օր հայ զինվորներ են մահանում: Ես այստեղ անվտանգ եմ, ցանկանում եմ ապրել այստեղ, հույս ունեմ՝ դատարանը  լավ որոշում կկայացնի»,-պարբերականին պատմել է նա:

Թիմի առաջին մենեջեր Լյուք Գոդարթի խոսքով՝ ֆուտբոլային ակումբը պայքարելու է այս գործով: Նա նշել է, որ ֆուտբոլիստը Մեծ Բրիտանիայում վիզայով է, որով սահմանափակվում է երկրում իր աշխատելու հնարավորությունը: 

Ըստ պարբերականի՝ քաղաքական ապաստան ստանալու ֆուտբոլիստի հայցը դատարանում կքննարկվի այս ամսվա 19-ին:

Վերջին նորություններ